Ես երջանիկ եմ, որ ճակատագիրը ինձ տարել է թատրոն
Հղումներ / 27 Մարտի, 2022
Օրերս ՀՀ վաստակավոր դերասանուհի, Մայր Թատրոնի առաջատար դերասանուհի Գայանե Մկրտչյանը մտերիմների և գործընկերների հետ տոնել է իր հոբելյանը, որն ուղեկցվել է նաև իր մասին պատմող վավերագրական ֆիլմի և պաշտոնական կայքի շնորհանդեսներով…

Ինչպես Ֆիլմը, այնպես էլ Գայանե Մկրտչյանի անհատական կայքը, որպես հոբելյանական նվեր ստեղծել էր նրա ամուսինը՝ Մնջախաղի արտիստ և ռեժիսոր Լևոն Իվանյանը:

Գայանե Մկրտչյանը 1969-1989թթ աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1989-1997թթ՝ Բոհեմ թատրոնում, իսկ 1997թ-ից՝ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

1996-ին արժանացել է «Բեմի վարպետ» կոչման: Վերջին տարիներին դերասանուհին հանդես է գալիս նաև հեռուստասերիալներում:

«Ես երջանիկ եմ, որ ճակատագիրը ինձ տարել է թատրոն։ Սիրե’ք թատրոնը, հաճախե’ք թատրոն, այնտեղ կհայտնվեք այնպիսի մի հրաշագործ միջավայրում, որը չեք գտնի մարդկային հարուստ կյանքի ոչ մի ասպարեզում»- երեկոյի շնորհակալական խոսքում նշեց դերասանուհին:

Մեծ երախտիքի խոսքեր ուղղեց հատկապես իր ընտանիքին՝ զգացմունքային այս երեկոն նախաձեռնելու համար։

Այսօր, մարտի 27-ին նշվում է  Թատրոնի միջազագային օրը, շնորհավորում ենք հայկական թատրոնի երախտավորներին, ցանկանում ենք լեփլեցուն դահլիճներ և թատրոնը գնահատող արվեստասերներ:

Նյութը տրամադրել է՝ ԱՐՏ PR ընկերությունը․ Հղում

Լուսանկարները՝ Եկատերինա Վասիլյանի

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

TOP