2022թ-ի մարտի 24-ին Երևանի «Օպերա Սուիթ» Հյուրանոցի «Մոցարտ» սրահում կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Գայանե Մկրտչյանի հոբելյանական երեկոն, որի ընթացքում առաջին անգամ ցուցադրվեց «Գայանե Մկրտչյան» ֆիլմը և ազդարարվեց պաշտոնական կայքի բացման մասին, որը սկսում է գործել հոբելյարի ծննդյան օրվանից, այսինքն՝ նույն օրը՝ 2022թ-ի մարտի 24-ից։ Երեկոյին ներկա էին ֆիլմում նկարահանված արտիստները, ֆիլմի ստեղծման տեխնիկական, ստեղծագործական կազմը և դերասանուհու ընտանիքը։