ԳԱՅԱՆԵ 070

“Գայանե 070” ֆիլմը` Գայանե Մկրտչյանի՝ որպես ճանաչված և սիրված դերասանուհու գործունեության մասին է։ Այն լույս է տեսել 2022 թվականի մարտի 24-ին՝ դերասանուհու ծննդյան օրը, ամուսնու՝ Լևոն Իվանյանի նախաձեռնությամբ, ով էլ և հանդիսանում է ֆիլմի ռեժիսորը։ Ֆիլմում տեղ են գտել 1970-ական թվականներից մինչև օրս գործող բազմաթիվ սիրված դերասանների, թատերական հայտնի գործիչների լուսակնարներ ու խաղարկային հատվածներ, իսկ ֆիլմի ողջ ընթացքը կառուցված է Գայանե Մկրտչյանի հետ 53 տարվա ընթացքում խաղացած դերասանների, ռեժիսորների, ընկերների, ինչպես նաև ընտանիքի անդամների խոսքի վրա։
TOP