ՔԵՌԻ ՎԱՆՅԱ

Հեռուստաներկայացում

Հայկական հեռուստատեսություն 1-ին ալիք 1978 թ.
Հեռուստաներկայացում
Անտոն Չեխով «ՔԵՌԻ ՎԱՆՅԱ»
Ռեժիսոր — Կարլեն Վարժապետյան
Սոնյա — Գայանե Մկրտչյան

Բեմադրող օպերատոր՝ Ֆրունզե Մկրտչյան
Բեմադրող նկարիչ՝ Շահեն Հակոբյան
Խմբագիր՝ Մարուսյա Մարտիրոսյան

Գլխավոր դերերում՝

  1. Վլադիմիր Մսրյան
  2. Լևոն Թուխիկյան
  3. Կիմ Երիցյան
  4. Անահիտ Թոփչյան
  5. Եվա Մանվելյան
  6. Ժենյա Գևորգյան
  7. Ալբերտ Մելքոնյան
  8. Գրիգոր Տալյան (Տեր Կյուրեղ քահանա Տալյան)

1970-80 ական թվականներին Հայաստանի մշակութային կյանքում զարթոնք էր ապում հեռուստաներկայացումների ժանրը, որը 1986-ի «պերեստրոյկայից»  ու  1991թ.-ի անկախությունից հետո իսպառ վերացավ: Այդ մասին մնացել են միայն  հաճելի հուշեր, այն էլ միայն նրանց մոտ, ովքեր առիթ են ունեցել դիտելու «ամեն երկուշաբթի» տրվող և հանդիսականի կողմից անհամբեր սպասվող  նոր հեռուսատեսային ներկայացմանը, որտեղ ներգրավված էին հանրապետության բոլոր թատրոնների կարող ուժերը:

Այդ տարիներին երիտասարդ դերասանուհի Գայանե Մկրտչյանը մասնակցել է բազմաթիվ հեռուստատահաղորդումների և հեուսաներկայացումների (Իոն Դրուցե «Կասսա Մարե» Մետաքսյա Սիմոնյանի և Գուժ Մանուկյանի հետ, Սալտիկով-Շչեդրին «Մի քաղաքի պատմություն» ՊՀԹ արտիստների հետ):

Դրանցից պահպանվել է միայն տաղանդավոր  հեռուստառեժիսոր Կարլեն Վարժապետյանի բեմադրած Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» ներկայացումը, որտեղ Գայանե Մկրտչյանը ներկայանում է Սոնյայի կերպարով: Ներկայացումը պահպանվել է տեխնիկական թերություններով, բայց այն սիրով ներկայացնում ենք մեր կայքում:

TOP